ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Բելգորոդի մարզի Ցերկովնի բնակավայրում երիտասարդ ամուսիններ են մահացել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարձակվել են խաղաղ քաղաքացիների մեքենայի վրա... Մարդատար մեքենայում երիտասարդ ամուսնական զույգ է եղել: Մեքենայի բռնկման հետևանքով ամուսինները տեղում մահացել են», - գրել է Գլադկովը Telegram-ում։
Մարզպետը ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին և մերձավորներին:
«Մենք կհիշենք մեր բոլոր բնակիչներին, որոնք Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարձակումների զոհ են դարձել, և կշարունակենք օգնել զոհվածների ընտանիքներին», - ընդգծել է մարզի ղեկավարը:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։