Թրամփը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ

ԱՄՆ նախկին առաջնորդը համախոհների առաջ հայտնվել է վիրակապված ականջով։
Sputnik
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բեմ է բարձրացել Հանրապետականների ազգային համագումարի պատվիրակների առջև, որը նրա առաջին ելույթն է մահափորձից հետո:
Նախկին նախագահ ականջը վիրակապած է եղել։
Թրամփը ներկայացավ պատվիրակների առջև, երբ հայտարարվեց, որ նա կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածուն է։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հուլիսի 13-ին Փենսիլվանիայում հրաձգության պատճառով ընդհատել է հանրային ելույթը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները ձեռքերով պահում նրա ականջը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա ականջին կրակել են և շատ արյուն է կորցրել: ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ սպանել է կասկածյալին, ով մի քանի կրակոց է արձակել բեմի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով զոհվել է մեկ հանդիսատես, ևս երկուսը ծանր վիրավորվել են:
Հետագայում հայտարարվեց, որ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել, բայց կասկածյալի ինքնությունը կամ դրդապատճառները չեն բացահայտել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կասկածյալը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է Փենսիլվանիայից։ Հաղորդվում է, որ նա թաքնվել է բեմից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող արտադրական շենքի տանիքում:
Տեքումսեն անիծել էր ԱՄՆ-ի նախագահներին. ինչու փրկվեց Թրամփը