Մակրոնն ընդունել է վարչապետ Ատալի հրաժարականը

Գաբրիել Ատալը նախագահին Ֆրանսիայի կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարանական ընտրություններից հետո՝ հուլիսի 8-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Նշվում է, որ կառավարությունն առայժմ նախկին կազմով կշարունակի աշխատանքը։
Ատալը Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել հուլիսի 8-ին ՝ խորհրդարանական ընտրություններից հետո։
Ֆրանսիայի վարչապետ է նշանակվել 34-ամյա Գաբրիել Ատալը
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններում «Նոր Ժողովրդական ճակատ» ձախերի կոալիցիան հաղթանակ է տարել՝ ստանալով Ազգային ժողովի 577 մանդատից 182–ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» դաշինքը՝ ստանալով 168 մանդատ: Աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը Հանրապետական կուսակցության դաշնակիցների հետ միասին ստացել է 143 մանդատ:
Ֆրանսիան շարունակելու է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանը. Գաբրիել Ատալ