Անտառային հրդեհը հասել է Կուբանի հանգստի կենտրոնների 38 շենքի. կա տուժած

Կրասնոդարի երկրամասում անտառային հզոր հրդեհը շարունակվում է։ Այն մարելը բարդանում է ուժեղ քամու պատճառով։
Sputnik
ՌԴ ԱԻՆ մասնագետներին հաջողվել է կանգնեցնել կրակի տարածումը, տեղում շարունակում են աշխատել ավելի քան 320 մասնագետ, 84 միավոր տեխնիկա, ինչպես նաև 2 ուղղաթիռ և ԻԼ-76 ինքնաթիռ՝ ջրցան սարքերով:
Նովոռոսիյսկում արտակարգ դրություն Է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հուլիսի 15-ի առավոտյան հրդեհը հասել է «Ռոմանտիկ» հանգստի բազայի 30, «Կապույտ ալիք» հանգստի բազայի 8 շինության և 5 ավտոմեքենայի:
Նովոռոսիյսկում ստիպված են եղել արտակարգ դրություն սահմանել։ Կիրակի երեկոյան անտառային հրդեհի մակերեսը հասել է 62 հեկտարի։ Կա մեկ տուժած, նա հրաժարվել է հոսպիտալացումից։ Մոտակա հանգստյան տներից տարհանվել է ավելի քան 500 մարդ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրասնոդարի երկրամասում ուժեղ քամու և հրդեհի արագ տարածման պատճառով կրակը հասել է «Ռոմանտիկ», «Նավաստի» և «Շինարար» հանգստի բազաներին։
Չիլիում անտառային հրդեհներ են, զոհերի թիվը հասել է 46 – ի