Դատարանը կարճել է Ալեք Բոլդուինի դեմ չկանխամտածված սպանության գործը. դերասանն արտասվել է

Դատավճռի հապարակումից հետո Բոլդուինը սկսել է արտասվել դատարանի դահլիճում։
Sputnik
ԱՄՆ–ի Նյու Մեքսիկո նահանգի դատարանը կարճել է ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինի դեմ գործը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021 թ. հոկտեմբերի 21–ին Բոլդուինը պատահաբար սպանել է 42–ամյա Գալինա Հաթչինսին «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ ռեժիսոր Ջոել Սոուզան ծանր վիրավորվել է։ Հունվարին Նյու Մեքսիկոյի նահանգի դատախազությունը Բոլդուինին և Գուտիերես–Ռիդին մեղադրանք էր ներկայացրել ոչ դիտավորյալ սպանության համար:
«Դատարանը բավարարել է Բոլդուինի փաստաբանների` գործը կարճելու միջնորդությունը՝ առանց վերանայման իրավունքի»,– հայտարարել Է դատավորը:
Դատավճռի հրապարակումից հետո Բոլդուինը սկսել է արտասվել դատարանի դահլիճում։
Փաստաբանները պահանջում էին կարճել գործը՝ նշելով, որ դատախազությունը թաքցրել է միջադեպի հետ կապված զենքի մասին տվյալները։ Դատարանի որոշմամբ` դատախազությունը չի կարողանա նույն ատյանին կրկին դիմել միևնույն մեղադրանքով։
Դատախազների պնդմամբ` Բոլդուինն անպատասխանատու պահվածք է ցուցաբերել նկարահանման հրապարակում հրազենի հետ վարվելիս և անփութություն է թույլ տվել զենքի անվտանգությունը ստուգելիս։
Դերասանի փաստաբաններն այս փաստարկները մերժել են՝ հայտարարելով, որ Բոլդուինին փոխանցված ատրճանակը, նկարահանումների մասնակիցների գնահատմամբ, լիովին անվտանգ է եղել։ Բացի այդ, նկարահանման հրապարակում հրազենի համար պատասխանատու երկու անձինք ավելի վաղ ընդունել են իրենց մեղքը:
Դատաքննության ընթացքում Բոլդուինը պնդել է, որ չի սեղմել ատրճանակի ձգանը, այլ միայն քաշել է հրահանը, ինչը կարող էր պատահաբար կրակոց հրահրել։