Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 13-17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հուլիսի 13-17-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 13–ի ցերեկը կլինի 34-36 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +26...+28 աստիճան։