Ուջան գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել «VAZ» մակնիշի ավտոմեքենա. կա զոհ և տուժած

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Կեսգիշերին մոտ մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում` Ուջան գյուղի մոտ։ Կա զոհ և տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հուլիսի 8-ին` ժամը 23:47-ն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՃՏՊ Սյունիքում. Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին բեռնատարներ են շրջվել
Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևոր Ա. Ա.-ն տեղում մահացել է: