ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը նախագահել է Գևորգ Պապոյանը

Պապոյանը կարևորել է այն հանգամանքը, որ մշակվեն ընդհանուր այնպիսի մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանն ու այլ հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստի ընթացքում քննարկվել են մինչև 2030թ․ ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը
Նշվում է, որ նիստը կայացել է հուլիսի 8-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում, այն նախագահել է Պապոյանը։
«Կարևոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանը, նորարարության խթանմանը, տեխնոլոգիական արդիականացմանն ու ապրանքների մրցունակության բարձրացմանը»,– նշել է Գևորգ Պապոյանը։
Նիստի օրակարգային հարցերի թվում են եղել նաև ռոբոտաշինության զարգացման, արդյունաբերական ռոբոտների արտադրության և ներդրման միջպետական ծրագրի մշակման հնարավորությունը։
ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը
Քննարկվող հարցերի մեջ եղել են նաև ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ընթացքում տրամադրվող ֆինանսական աջակցությանը վերաբերող հարցեր։
ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը
Նիստի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։
ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը
Հիշեցնենք, որ Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով է մեկնել Եկատերինբուրգ` հուլիսի 7-9-ը մասնակցելու ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին, որն անցկացվում է «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում։
Նա Եկատերինբուրգում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և Արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի հետ։