Հայհոյել ու հարձակվել են. թուրք ֆուտբոլասերները Գերմանիայում ծեծկրտուք են սարքել

Սոցցանցերի օգտատերերը տեսանյութեր են տարածել, որոնցում երևում է, թե ինչպես են իրենց պահում թուրք երկրպագուները Բեռլինի փողոցներում:
Sputnik
Թուրք ֆուտբոլասերները ծեծկռտուք են սարքել Գերմանիայում Եվրո-2024-ում իրենց հավաքականի պարտությունից հետո: Սոցցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են թուրք երկրպագուները հայհոյում, անպարկեշտ ժեստեր ցուցադրում, հարձակվում Նիդեռլանդների հավաքականի երկրպագուների վրա:
Տեսանյութերից մեկը իր X միկրոբլոգում տարածել է Նիդեռլանդների «Ազատություն» կուսակցության ղեկավար Գերտ Վիլդերսը։
«Նրանք նախատում և ատում են մեզ։ Գնացեք Թուրքիա, ոչ ոք ձեզ չի պարտավորեցնում մնալ այստեղ: Ահա թե ինչու է մեր կուսակցությունը Նիդեռլանդներում խոշորագույնը»,– գրել է նա։
Նշենք, որ հուլիսի 6-ին Եվրո-2024-ի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Թուրքիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Նիդեռլանդներին։