Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պուտինն ու Օրբանը քննարկել են Ուկրաինայում խաղաղության ծրագիրը

Կրեմլում բանակցություններ են ընթանում Պուտինի և աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Օրբանի միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին կծանոթացնի Ուկրաինայի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկների մանրամասներին։
Պուտինը և Սի Ծինփինը մանրամասն քննարկել են ուկրաինական խնդիրը. Ուշակով
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ իր այցը Մոսկվա Ուկրաինայում խաղաղության առաքելության հաջորդ փուլն է։ Մինչ այդ նա աշխատանքային այցով գտնվում էր Կիևում։
«Իհարկե, ես պատրաստ եմ ձեզ հետ քննարկել այդ հարցի նրբությունները (ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման մասին, - խմբ.), հուսով եմ, որ դուք ինձ կծանոթացնեք ձեր դիրքորոշմանը, եվրոպացի գործընկերների դիրքորոշմանը»,- ասել է Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի Դաշնության նախագահը հիշեցրել է, որ խաղաղության նախաձեռնություններով հանդես է եկել նաև ԱԳՆ-ում ունեցած ելույթում։
Օրբանը Պուտինի հետ բանակցություններում ասել է, որ Հունգարիան ամենայն հավանականությամբ շուտով կդառնա Եվրոպայի միակ երկիրը, որը կարող է խոսել բոլոր կողմերի հետ։ Նա նշել է, որ այն երկրների թիվը, որոնք կարող են խոսել հակամարտության երկու կողմերի հետ, արագորեն սպառվում են։
Հունգարիայի ղեկավարը Մոսկվա կատարած այցից առաջ գտնվում էր Կիևում, որտեղ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել էր զինադադար հաստատել Ռուսաստանի հետ` երկրում զինված հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու համար, սակայն Զելենսկին մերժել էր նրա առաջարկը։
Էրդողանն ակնկալում է Աստանայում Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի իրադրությունը. ԶԼՄ
Օրբանի Մոսկվա կատարած այցի ֆոնին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Հունգարիայի վարչապետը ԵՄ-ից Ռուսաստան այցելելու մանդատ չի ստացել, և այդ այցը տեղի է ունենում բացառապես Հունգարիայի և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում, բայց ոչ մի կերպ ոչ որպես Եվրամիության ներկայացուցիչ։
Հունգարիան ԵՄ անդամ երկիր է, որը կնախագահի ԵՄ խորհրդում մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։