ՇՀԿ երկրների անվտանգությունն առաջնահերթություն է կազմակերպության համար. Պուտին

Վլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտինը հիշեցրել է ՇՀԿ-ում սեփական վճարահաշվարկային մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների անվտանգությունը շարունակում է առաջնային խնդիր լինել կազմակերպության աշխատանքում, և դրա իրականացման համար կվերափոխվի ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցը։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։
«Հենց դրան են ուղղված այսօր կայացվող որոշումներն այն մասին, որ ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցը վերածվի ունիվերսալ կենտրոնի, որը կզբաղվի անվտանգության սպառնալիքների ամբողջ սպեկտրին արձագանքելով, և Դուշանբեում թմրանյութերի դեմ պայքարի կենտրոն հիմնվի», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Բացի այդ, Պուտինն ընդգծել է, որ ՇՀԿ տարածքում անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարին կնպաստի նաև Ղազախստանում կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում հաստատվող համագործակցության ծրագիրը:
Պուտինը խոսել է նաև ՇՀԿ երկրների գործարարների համագործակցության մասին։
«Աշխատում է կազմակերպության գործարար խորհուրդը, որի օգնությամբ մեր երկրների գործարար շրջանակները հնարավորություն ունեն միանալու փոխշահավետ համատեղ նախագծերին»,- ասել է նա:
ՇՀԿ երկրները պետք է միասնաբար դիմակայեն արտաքին միջամտությանը. Սի Ծինփին
Վլադիմիր Պուտինը հիշեցրել է ՇՀԿ-ում սեփական վճարահաշվարկային մեխանիզմ ստեղծելու ռուսական առաջարկի մասին:
«ՇՀԿ անդամ երկրների ՀՆԱ-ի միջին աճը 2023 թվականին կազմել է ավելի քան 5 տոկոս, արդյունաբերական արտադրանքինը` 4,5 տոկոս, այն դեպքում, երբ գնաճի մակարդակն ընդամենը 2,4 տոկոս է», - նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը ՇՀԿ երկրների հետ 2023 թվականին աճել է 25 տոկոսով։
Ազգային արժույթների մասնաբաժինը, որոնք Ռուսաստանն օգտագործում է ՇՀԿ այլ անդամների հետ առևտրային գործառնություններում, 2024 թվականի հունվար-ապրիլին կազմել է 92%։
Բելառուսը պաշտոնապես դարձավ ՇՀԿ անդամ