ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Եվրո-2024-ի ընթացքում սկանդալ է ծագել Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստի գործողության պատճառով։ Ավստրիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը տոնելիսթուրք ֆուտբոլիստՄերիհ Դեմիրալըհենց խաղադաշտում ցուցադրել է «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության ժեստը:
«Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության ժեստը
© AFP 2024 / RONNY HARTMANN
Ավելին, Դեմիրալը X սոցցանցում հրապարակել է իր լուսանկարը, որտեղ ցուցադրել է «Գորշ գայլերի» ժեստը և գրել. «Ինչքան երջանիկ է նա, ով կարող է ասել, որ թուրք է»:
Թուրք մարզիկի արարքը սոցցանցերում վրդովմունքի ալիք է բարձրացրել։Բանը հասելէ նրան, որ Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆրեզերը ստիպված է եղել արձագանքել սկանդալին։ Նախստորեն դատապարտել է Թուրքիայի հավաքականի անդամի պահվածքը։
«Թուրք ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը որպես ռասիզմի դրսևորման հարթակ օգտագործելը բացարձակապես անընդունելի է», - հայտարարել է նախարարը X սոցցանցում:
Ինչպես նշել է Ֆրեզերը, Գերմանիայի իշխանություններն ակնկալում են, որ ՈւԵՖԱ-ն կհետաքննի այս դեպքը և կդիտարկի պատժամիջոցների հարցը:
Համաշխարհային ԶԼՄ-ներն արդեն հայտնել են, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ:
Նշենք, որ Թուրքիայի և Ավստրիայի հավաքականների միջև խաղը կայացել է հուլիսի 2-ին: Հանդիպումն ավարտվելէ 2:1 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի: