ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երևանում «Արամ Սարգսյան» ԱՁ-ին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում կասեցվել է արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը։
«Արամ Սարգսյան» ԱՁ-ին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասը Երևանում
Մասնավորապես, արտադրական շինությունների սանհանգույցների դռները բացվել են դեպի արտադրական շինություն, ինչպես նաև լվացարաններ չեն եղել, հատակը, դռները չեն եղել հարթ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, պատուհաններին ամրացված չեն եղել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։ Սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով, աշխատասեղանները և բեռնարկղները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։
«Արամ Սարգսյան» ԱՁ-ին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասը Երևանում
Սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։
Թափոնները տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարաներում:
Հացի և հացաբուլկեղենի արտադրամասի համար սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
«Արամ Սարգսյան» ԱՁ-ին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասը Երևանում