Փոթորիկ Սանկտ Պետերբուրգում. ծառերն ընկել են կնոջ ու երեխայի վրա, նրանք մահացել են

Ավելի քան 30 աստիճան շոգից հետո Սանկտ Պետերբուրգում հորդառատ անձրև է տեղացել։
Sputnik
Սանկտ Պետերբուրգում փոթորկի հետևանքով երկու մարդ է մահացել, մեկը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիա» թերթը։
Քաղաքի տարբեր հատվածներում ծառեր են տապալվել, ինչի հետևանքով մահացել է 36-ամյա մի կին և 11 տարեկան երեխա։ Երեխան հոսպիտալացվել է ծանր վիճակում, նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի կոնտուզիա, գանգի բազմաթիվ կոտրվածքներ և կյանքի հետ անհամատեղելի այլ վնասվածքներ։ Բժիշկները պայքարել են, բայց երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Բացի այդ, վնասվել է 10 ավտոմեքենա։ Բոլշևիկների պողոտայում շինարարական կռունկ է տապալվել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը 67 ահազանգ է ստացել ծառերի տապալվելու մասին, 4 ահազանգ՝ թույլ ամրացված մետաղական կոնստրուկցիաների քանդվելու մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում սպասվում է հորդառատ անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ և քամու ուժգնացում մինչև 22-27 մ/վրկ։ Սանկտ Պետերբուրգում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ։