«Բագրատաշեն» անցման կետ ժամանած ՌԴ քաղաքացի Ա.Մ.–ի վարած թեթև մարդատար տարանսպորտային միջոցի մեջ հայտնաբերվել են 100–ից ավելի բջջային հեռախոսներ, որոնք հայտարարագրված չեն եղել, ու որոնք նա փորձել է ապօրինի ներկրել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Ավտոմեքենան ենթարկվել է մաքսային տեսազննման և զննման, ինչի արդյունքում մեքենայի հետևի նստատեղից դեպի բեռնախցիկ ընկած հատվածում` հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է «REDMI», և «SAMSUNG GALAXY» մոդելների 109 բջջային հեռախոս»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարուցվել է համապատասխան վարչական վարույթ, և հայտնաբերված բեռն ի պահ է վերցվել: