Թուրքիայում վթարի է ենթարկվել ատոմակայանի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը. զոհեր կան

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել են ավտոբուսի ուղևորներից մեկն ու մարդատար մեքենայի վարորդը։
Sputnik
Թուրքիայում կառուցվող «Ակկույու» ատոմակայանի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը Մերսին նահանգում մարդատար ավտոմեքենայի և մեկ այլ ավտոբուսի է բախվել, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է NTV հեռուստաալիքը։
««Ակկույու» ԱԷԿ-ի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի 65-ամյա վարորդը կորցրել է կառավարումը և դուրս եկել հանդիպակաց գոտի։ Ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենայի, որը վարել է ատոմակայանի աշխատակից սերժանտ Յ. Դ.–ն, և մեկ այլ ավտոբուսի, որում բանվորներ են եղել», - հայտնում է լրատվամիջոցը։
Վթարի ենթարկված ավտոբուսը
Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել են սերժանտն ու ավտոբուսի ուղևորներից մեկը, նրա քաղաքացիությունը նշված չէ:
Վթարի ենթարկված մարդատար ավտոմեքենան
Միևնույն ժամանակ ԻՀԱ գործակալությունը պնդում է, որ մահացած ուղևորուհին ՌԴ քաղաքացի է: Վթարից տուժած 35 անձինք տեղափոխվել են Սիլիֆկեի հիվանդանոցներ:
Վթար Երևանում. բեռնատարը Հերացիից Խանջյան տանող թունելի հատվածում կողաշրջվել է, կա տուժած