Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները
Վերականգնման աշխատանքների համար ընտրվել են անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները մեկնարկել են։ Տեղեկությունը հայտնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները
Աշխատանքներն իրականացվում են ՊՈԱԿ–ի կազմած վերականգնման նախագծով` ճարտարապետ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ և հսկողությամբ։
«Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը, կապվում են տախտակամածները՝ հիմնական վերականգնման աշխատանքների համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ժամանակացույցի՝ նախապատրաստվել է շինհրապարակը:
Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները
Նշենք, որ Լոռի Բերդ, միջնադարյան անառիկ ամրոց գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Այն հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար 1005–1020 թթ.։
«Տա Աստված՝ այցելելու համար անցաթուղթ պետք չլինի»․ Ոսկեպարի եկեղեցին կվերանորոգվի