Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելառուսը պատրաստ է ուկրաինական կողմի ցանկացած սադրանքի և հակահարված կտա. ՊՆ

ՌԴ ՊՆ
Ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Ուկրաինան ռադիոէլեկտրոնային հետախուզության դիտարկման համակարգեր է տեղակայել բելառուսական սահմանի մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Բելառուսը պատրաստ է ուկրաինական կողմի ցանկացած սադրանքի և պատրաստ է հակահարված տալ ցանկացած հակառակորդի։ Այս հայտարարությունն արել է Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի` դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Վադիմ Լուկաշևիչը։
«Հատուկ գործողությունների ուժերի մեր ստորաբաժանումները առաջադրանքներ են կատարում սահմանապահ ծառայության մարմինների հետ համատեղ։ Նրանց խնդիրն է իրականացնել որոնողական գործողություններ, իսկ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման դեպքում` արգելափակել և ոչնչացնել դրանք։ Բացի այդ, զինծառայողները ծառայություն են իրականացնում անցակետերում, պաշտպանում են հրթիռային զորքերն ու հրետանային ստորաբաժանումները, պատրաստ են արագ արձագանքման», - ասել է Լուկաշևիչը։
«Մեղավորը միայն Վոլոդյան չէ». Լուկաշենկոն` Ուկրաինայի մասին
Նա վստահեցրել է, որ հատուկ գործողությունների ուժերի զինծառայողները պատրաստ են կատարել բոլոր խնդիրները։
«Մենք պատրաստ ենք ցանկացած սադրանքի, պատրաստ ենք հակահարված տալ ցանկացած հակառակորդի։ Բելառուսի Հանրապետության բնակչությունը կարող է վստահ լինել, որ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները կանեն հնարավորը և նույնիսկ անհնարինը Բելառուսի Հանրապետությունը պաշտպանելու համար», - նշել է նա։
Ավելի վաղ Լուկաշևիչը հայտարարել էր, որ չնայած հսկայական կորուստներին և տեխնիկայի պակասին` Ուկրաինայի զինված ուժերը մեծ թվով անձնակազմ են տեղափոխել դեպի Բելառուսի սահմաններ: Բացի այդ, Ուկրաինան ռադիոէլեկտրոնային հետախուզության դիտարկման համակարգեր է տեղակայել բելառուսական սահմանի մոտ։
ՌԴ մարտավարական միջուկային զենքը. զորավարժությունները պարզապես «ազդանշան» չեն