Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Սևաստոպոլի լողափում հունիսի 25-ի հրթիռային հարձակումից հետո ևս 2 ենթառազմամթերք են գտել

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հատուկջոկատայինները աշխատում են Ուչկուևկայի լողափում:
Sputnik
Ուկրաինայի զինված ուժերի իրականացրած հարձակումից հետո ջրասուզակները Սևաստոպոլի լողափին հայտնաբերել են ևս 2 ենթառազմամթերք։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Մեկ օրվա ընթացքում ջրում հայտնաբերվել է2 ենթառազմամթերք (ավելի վաղ հայտնաբերվել էր ևս մեկը)։ Դրանքկոչնչացվեն տեղում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հետազոտվել է որոնման շրջանի կեսը։
Տեղում աշխատում են ստորջրյա ականազերծման խմբի 19 մասնագետներ։
Հիշեցնենք` Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 23–ի կեսօրին հարձակում էին գործել Սևաստոպոլի ուղղությամբ։ Վերջին տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով տուժել է 124 մարդ, այդ թվում՝ 27 երեխա։ Սևաստոպոլում հունիսի 24-ը սգո օր էր հայտարարվել։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ գրոհն իրականացվել է ԱՄՆ-ի կողմից մատակարարված ATACMS հրթիռներով։
Դերբենդում սպանել են եկեղեցու քահանային և Մախաչկալայի տաճարի պահակին