Ֆրյազինոյի «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտում հրդեհի հետևանքով վեց մարդ է մահացել

Հրդեհի վայրում շարունակում են աշխատել քննիչներն ու քրեագետները։
Sputnik
Մերձմոսկովյան Ֆրյազինոյում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ է մահացել, ստույգ թիվը ճշտվում է։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի գլխավոր վարչությունը:
Հայտնաբերվել է 4 անձի դի. հարուցվել է քրեական գործ։ Եվս երկուսը մահացել են այրվող շենքի պատուհանից նետվելու հետևանքով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածների թիվը կարող է հասնել 8-ի։
Հրդեհի պատճառի վարկածներից մեկը էլեկտրական լարերի անսարքությունն է:
«Հրդեհի վայրում շարունակում են աշխատել քննիչներն ու քրեագետները, մասնագետների մասնակցությամբ կատարվում են զննություններ՝ հրդեհի պատճառը և օջախը պարզելու նպատակով: Հնարավոր վարկածներից մեկը էլեկտրալարերի անսարքությունն է», - ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ քննչական կոմիտեի մարզային ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադին։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ հարկում, այնուհետև կրակը տարածվել է, ինչը հանգեցրել է ծածկերի փլուզման:
Քրեական գործ է հարուցվել «անզգուշությամբ մի քանի անձանց մահ պատճառելը» հոդվածով։ Գերատեսչությունը հայտնել է, որ շենքում բոլոր տարածքները վարձակալության են հանձնվել մոտ 50 կազմակերպության, կառավարող ընկերության տնօրենների ու վարձակալների մոտ խուզարկություններ են կատարվել: