ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն այսօր առավոտից փակել են Երևան–Ապարան ճանապարհը։
Նրանք ճանապարհ էին փակել նաև այս տարվա մարտին` բողոքելով, որ «ՌԻԴ» ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ` վճարելով ընդամենը 300 դրամ 1քմ մետրի համար։
ՀՀ կառավարության` 2023 թ. մարտի 2–ի որոշմամբ «ՌԻԴ» ՍՊԸ կողմից ներկայացված` ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրը իրականացնելու նպատակով մի շարք հողամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել։ Վարդենուտ գյուղի հողատարածքներից հանրային գերակա շահ է ճանաչվել 110 հա հողատարածք։
Տարեսկզբին Վարդենուտի բնակիչները նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարարին։
«ՌԻԴ» ընկերությունը նաև դատի է տվել բնակիչներին։