Մախաչկալայում և Դերբենտում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը. տեսանյութ

Դաղստանում հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմ էր սահմանվել Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած զինված հարձակումներից հետո։
Sputnik
Մախաչկալայում և Դերբենտում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը։ Տեղեկությունը հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:
Նշվում է, որ իրավական ռեժիմը չեղյալ է հայտարարվել քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների վերացման պատճառով:
Հիշեցնենք` հունիսի 23-ին զինված գրոհայինները Դերբենտում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Ահաբեկչությունների դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականը:
Ոչնչացվել են մի քանի գրոհայիններ։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել: