Դաղստանի ղեկավարն ահաբեկչություններից հետո շրջել է եկեղեցում և սինագոգում. տեսանյութ

Տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Մելիկովն ավելի վաղ Դաղստանում եռօրյա սուգ էր հայտարարել։
Sputnik
Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը մեկնել է Դերբենտ, տեսել հարձակման ենթարկված եկեղեցին և սինագոգը:
Ինչպես հաղորդում է Դաղստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, Մելիկովը պատրաստվում է խորհրդակցություն անցկացնել քաղաքապետարանում։
Հիշեցնենք` հունիսի 23-ին զինված գրոհայինները Դերբենտում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Ահաբեկչությունների դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականը:
Ոչնչացվել են մի քանի գրոհայիններ։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել: