Խաղերը մեկնարկել էին հունիսի 12-ին, Կազան էին եկել աշխարհի ավելի քան 90 պետության մարզիկներ։ Խաղարկվեց մեդալների 387 հավաքածու: Հայաստանը խաղերին մասնակցեց ֆեդերացիաների ձևաչափով, քանի որ նախարարությունը պաշտոնական մասնակցության ծախսեր չէր նախատեսել:
Մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը (502 մեդալ, որից 262-ը՝ ոսկի)։ Երկրորդ հորիզոնականում Բելառուսի հավաքականն է (247 մեդալ), երրորդում՝ Չինաստանի թիմը (62 մեդալ):
Եզրափակիչը զուգորդվեց թաթարական ավանդական Սաբանտույ տոնով: