ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) ոսկե մեդալ է նվաճել Սալոնիկում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ19 առաջնությունում: Համապատասխան տեսանյութը հրապարակել է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան։
Մովսիսյանը 301 կգ արդյունք է գրանցել երկամարտում:
Այսպիսով նա դարձավ Եվրոպայի Մ19 առաջնության կրկնակի չեմպիոն:
Հիշեցնենք` 2023 թվականի հուլիսի 9–ին Վալերիկ Մովսիսյանը հաղթող էր դարձել Քիշնևում ընթացող Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Մովսիսյանը երկամարտի 305 կգ արդյունքով նվաճել էր ոսկե մեդալ: