Աստանայում 26–հարկանի բնակելի համալիր է այրվում

Հրդեհը բռնկվել է շենքի վերջին հարկում, ապա տարածվել նաև ստորին հարկերում։ Այժմ այրվում է արտաքին երեսպատումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Աստանայում 26–հարկանի վարչական և բնակելի համալիր է այրվում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։
Շենքի բնակարաններից մեկի բնակիչ Եվգենին պատմել է, որ հրդեհը բռնկվելու ժամանակ իրեն հաջողվել է շան հետ միասին դուրս գալ 22-րդ հարկից։ Կրակը տարածվել է հաշված րոպեների ընթացքում։
«Աստանայի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի հրշեջները ժամանել են Թուրան 37/9 հասցե։ Հրշեջների ժամանումից հետո պարզվել է, որ շենքի 26-րդ հարկում այրվում է արտաքին երեսպատումը»,- ասված է քաղաքի արտակարգ իրավիճակների վարչության հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ մի քանի հարկերում այրվում է շենքի երեսպատումը։
Դեպքի վայրում աշխատում են ավելի քան 70 հրշեջ։
Խոշոր հրդեհ Մոսկվայում. մարման աշխատանքներում ուղղաթիռներ են ներգրավվել