Արարատի և Վայոց Ձորի մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի + 35–ի. եղանակի տեսություն

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում ունիսի 22-26-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանութան և մոնիտորինգի կենտրոնը։
Հաորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը Արարատի և Վայոց Ձորի մարզերում օդի ջերմաստիճանն այսօր կհասնի +35–ի։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 24-ին և 26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։
Մոսկվայում փոթորկի հետևանքով 2 մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել