Երևանում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի գրասենյակը

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Գրասենյակի դռները հայրենակիցների համար բաց կլինեն հուլիսի 1-ից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Երևանում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի գրասենյակը,։ Տեղեկությունը հայտնում է «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը:
Գրասենյակի բացման մասին պաշտոնապես հայտնել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ:
Դատապարտելի է արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների ատելության խոսքը. հայտարարություն
Նոր կառույցը ստեղծվել է արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցերը բարձրացնելու համար։ Գրասենյակը ձևավորվել է թեմի բարեկամների աջակցությամբ և կոչված է որակական նոր մակարդակով մշակելու և ներկայացնելու արցախահայերի ամենահրատապ խնդիրները։ Առաջնահերթ խնդիրներից են Արցախի պատմական և մշակութային ժառանգության պահպանման հարցերը, Արցախից բռնի տեղահանվածների ընկերային-տնտեսական խնդիրների լուծումը և հայրենիք վերադառնալու հնարավոր ուղիները։
Գրասենյակի ղեկավարն է Արցախի պատմաերկրաբանական պետական թանգարանի նախկին տնօրեն Մելանյա Բալայանը: Պատմական և մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող ծրագրերը կհամակարգի Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և տուրիզմի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, իսկ միջազգային համագործակցության ծրագրերի համակարգումը վստահված է Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին։
Հուլիսի 1-ից գրասենյակի աշխատակազմը կտեղավորվի մնայուն հասցեում, իսկ գրասենյակի դռները բաց կլինեն բոլոր հայրենակիցների առջև:
Որոշում չեն ունեցել. ուժայինները կոտրել են ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը