Հիդրոմետկենտրոնը Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարել ամպրոպի, հորդառատ անձրևի և վայրկյանում մինչև 23 մետր արագությամբ քամու պատճառով:
Մոսկվայի բնակիչներին և հյուրերին խնդրել են այսօր զերծ մնալ փողոցում գտնվելուց` ուժեղ տեղումների և քամու պատճառով, ասվում է քաղաքային տնտեսության համալիրի Telegram ալիքում:
«Քաղաքի առանձին շրջաններում հորդառատ անձրև է տեղում։ Արձանագրվում են քամու հզոր պոռթկումներ։ Քաղաքացիներին խնդրում ենք զերծ մնալ վատ եղանակին փողոցում գտնվելուց»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Օդերևութաբանները նախազգուշացնում են տորնադոների առաջացման հավանականության մասին։