Գեղարքունիքում BMW-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ․ 1 մարդ տեղում մահացել է

ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին
Նախման հետևանքով մահացել է BMW–ի 36-ամյա վարորդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ավտովթարը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ BMW-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և մխրճվել SHACMAN մակնիշի բեռնատարի կցորդիչի մեջ:
Կայքի տեղեկություններով՝ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել BMW-ի միջից դուրս բերել մահացածի մարմինը:
ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ մահացածը BMW–ի վարորդն է` ծնված 1988 թվականին։
Ողբերգական դեպք Արագածոտնում. մեքենան մխրճվել է տաղավարի մեջ և վրաերթի ենթարկել հետիոտնին