ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Արագածոտնի մարզում «Nissan» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է գյուղմթերք վաճառող տաղավարի մեջ և վրաերթի ենթարկել հետիոտնի, որը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 19:50-ի սահմաններում։ Ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Դավիթ Բ.-ն։
Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով` մահացածն ազգությամբ հնդիկ է։