Շուռնուխի 13 տները վերջապես հանձնվեցին բնակիչներին

Ադրբեջանցիներին անցած տների փոխարեն նորերը կառուցվող տների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021 թվականին։
Sputnik
Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շուռնուխի՝ 13 տնից բաղկացած նորակառույց թաղամասի բացմանը։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո Շուռնուխի մի մասը (13 տուն) անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ տների փոխարեն նոր թաղամասում կառուցվող 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021 թվականին։ Սակայն շինարարության ավարտի ժամկետը 6 անգամ պաշտոնապես հետաձգվեց։ Քաղաքաշինության կոմիտեից Sputnik Արմենիայի վերջին հարցմանը պատասխանել էին, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի ապրիլին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մայիսի 22-ինհայտարարեց, որ Շուռնուխի տների բաշխման գործընթացը տեղի կունենա առաջիկա օրերին։