Շեբեկինոյում բազմաբնակարան շենքի շքամուտք է փլուզվել Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից հետո։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
Տեղի բնակիչները փորձում են փրկել փլատակներում մնացած մարդկանց։ Ականատեսների խոսքով՝ վիրավորների ճիչեր են լսվում, այդ թվում՝ մանկական։
Բոլոր ծառայությունները մեկնել են դեպքի վայր։ Հայտնի է, որ 15 բնակարան է ավերվել։ Երկու մարդ տեղում օգնություն են ստացել, երեքը հոսպիտալացվել են։
Ավելի վաղ քաղաքում հրթիռային վտանգ էր հայտարարվել։
Շեբեկինոն սահմանակցում է Խարկովի մարզին և գրեթե ամեն օր գնդակոծվում է։ Ուկրաինայի հետ սահմանի երկարությունը 350 կիլոմետր է: