Իրանում հեղեղումների հետևանքով ճանապարհներ են քանդվել, մահացածներ կան

Այս պահին հայտնի է երեք մարդու մահվան մասին։
Sputnik
Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումները Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խանդավան գյուղի շրջանում ճանապարհներ են քանդել, ջուրը մեքենաներ ու շինություններ է քշել-տարել։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը:
Մազանդարան նահանգի ավտոմոբիլային տրանսպորտի և մայրուղիների դեպարտամենտի տվյալներով` Խանդավանում արգելափակված և հեղեղված ճանապարհով, այդ թվում` Թեհրանի ուղղությամբ երթևեկությունն ամենայն հավանականությամբ կվերականգնվի հունիսի 15-ին։
Այս պահին հայտնի է, որ Խանդավանում 2 մարդ է մահացել։ Որոշ մարդկանց չեն կարողանում գտնել։ Որոնողական աշխատանքներով 12 փրկարարական ջոկատ է զբաղվում: