Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ նահանգի նավթավերամշակման գործարանի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է «Rudaw» հեռուստաալիքը:
«Հրդեհը բռնկվել է գործարանի ասֆալտի պահեստում հունիսի 12-ի ուշ երեկոյան»,–ասված է հեռուստաալիքի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Sputnik Iran-ի հաղորդմամբ` 15 մարդ է տուժել։ Հրդեհի պատճառն առայժմ անհայտ է։ Կրակը տարածվել է վառելիքի տարաների ուղղությամբ։