ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ԱԺ–ի մոտ տուժած քաղաքացիներին

Անահիտ Մանասյանը ծանոթացել է վնասվածքներ ստացած անձանց առողջական վիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ազգային ժողովի մոտ լուսաձայնային նռնակների հետևանքով տուժած քաղաքացիներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Մանասյանը «Հերացի» համալսարանական հիվանդանոց է այցելել հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչից հետո 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։