ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում հունիսի 12–ին տեղի ունեցած իրադարձություններից հետո բուժօգնության է դիմել 101 անձ, որոնց թվում նաև ոստիկաններ կան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նրանցից 85–ը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության` 16–ը շարունակում են բուժօգնություն ստանալ։ Նրանք ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
Ավելի վաղ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ տուժած ոստիկանները 17–ն են։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչից հետո ակցիայի մասնակիցների ու ոստիկանների շարքերում եղան վնասվածք ստացողներ։