ԱԺ–ի մոտ բախումներից տուժած անձանցից 7–ն արդեն դուրս են գրվել. նախարարություն

Բախումներից տուժած քաղաքացի
Գերատեսչության տվյալներով` մյուս 9 բուժառուների վիճակը թեթև և միջին ծանրության է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած բախումներից հետո բժշկական կենտրոններ տեղափոխված անձանցից 7–ն արդեն դուրս են գրվել ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Դեռևս հիվանդանոցներում գտնվող 9 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության»,- հայտնեցին գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։