Ոստիկանություն, ԱԱԾ և ոչ միայն. ուժայինները «պաշարել են» Ազգային ժողովի շենքը

Բագրատ սրբազանն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամը 15։30-ից հանրահավաք է լինելու, քանի որ շատ կարևոր գործ ունեն անելու։
Sputnik
Ազգային շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ ու ԱԱԾ–ականներ են հավաքված։ Այդ տարածքում են գտնվում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները։ Իսկ խորհրդարանի ներսում կառավարության անդամներն են` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Այսօր առավոտյան այդ տարածքում ավելացվել է ոստիկանների թիվը, քանի որ ԱԺ են եկել կառավարության անդամները։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, իսկ Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկում կարմիրբերետավորներ են, Պռոշյան փողոցում` սևբերետավորները։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամը 15։30-ից հանրահավաք է լինելու, քանի որ շատ կարևոր գործ ունեն անելու։