Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ, տուժածներ կան։
Տուժած տղամարդ
© Photo : Social media of Mika Badalyan
«Լավ են արել, դուք եք սադրում»,–այսպես ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն արձագանքեց լրագրողի հարցին, թե ինչու են լուսաձայնային նռնակներ կիրառում։
Նա նշեց, որ ոչ միայն քաղաքացիների շարքում կան տուժածներ, այլ նաև ոստիկանների, որոնց ուղղությամբ ապակյա շշեր են նետվել։
«Ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում։ Լուսաձայնային նռնակ կիրառելու անհրաժեշտություն եղավ, քանի որ իրավիճակը դարձել էր անկառավարելի»,–ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը։
Առավոտից մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայվել Ազգային ժողովին հարակից փողոցներում, քանի որ խորհրդարան են եկել կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. այսօր հարցուպատասխանի օր է։