ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ունեն հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։
Վնասվածքներ ստացածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
ՆԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Բաղրամյան փողոցում վնասվածքներ է ստացել 6 ոստիկան, նրանք հիվանդանոց են տեղափոխվել։
Հավելենք, որ ՆԳՆ–ի տեղեկություններով` ժամը 21։00-ի դրությամբ 86 քաղաքացի է բերման ենթարկվել։
Հիշեցնենք` այսօր Բաղրամյան պողոտայում բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Քաղաքացիներից մեկը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել։