ԱԺ–ի մոտ լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով մի տղամարդ լուրջ վնասվածք է ստացել

Նախնական տվյալներով` 7 մարդ է շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Sputnik
ՀՀ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժած անձանցից մեկը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը։ Քիչ առաջ իրավիճակը կտրուկ լարվեց։ Իրավապահների ու ցուցարարների միջև բախումներ սկսվեցին։ Ոստիկանությունը սկսեց լուսաձայնային նռնակներ նետել ցուցարարաների ուղղությամբ,
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ փոխտնօրեն Արմինե Զոհրաբյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ 7 մարդ է շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: Դրանք նախնական տվյալներ են, և տուժածների թիվը կարող է փոխվել: