Ջերմուկի մոտ սելավային հոսք է եղել, ճանապարհը դարձել է անանցանելի. ՆԳՆ

Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հորդառատ անձրևների պատճառով սելավային հոսք է եղել Վայոց Ձորի ճանապարհներից մկում, այն դարձել է անանցանելի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Հունիսի 11-ին` ժամը 15։01-ին, Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է օգնություն»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Տեղում պարզվել է, որ Հ-43 ավտոճանապարհի 11-րդ կմ-ին (Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ՝ հին ավտոճանապարհ) հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել սելավային հոսք (հողային զանգվածը մոտ 20 խմ)․ ավտոճանապարհը դարձել է անանցանելի։
Սելավային հոսք Վայոց Ձորի մարզում
Տարածքի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է սելավային հոսքից մասամբ փակված ևս 2 հատված (համապատասխանաբար մոտ 5 և 7 խմ)։
Սելավային հոսք Վայոց Ձորի մարզում
ՆԳՆ–ից հայտնում են, որ մաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ինժեներական տեխնիկա։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել