Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը կնվազի 6-10 աստիճանով. եղանակի տեսություն

Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 8-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 3-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես հունիսի 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա 16-ից մինչև 20 մ/վ արագություն։
Կոնգրեսականի որդու շոուն և վարդագույն ապուրով վազորդները. շաբաթվա զվարճալի լուսանկարները