Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան

Դեպքի վայր են կանչվել փրկարարներ և հրշեջներ, այդ թվում՝ հարևան շրջաններից:
Sputnik
Ստամբուլի Քյուչյուքչեքմեջե շրջանում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել, փլատակների տակ մարդիկ են մնացել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AHaber հեռուստաալիքը:
Այլ մանրամասներ հայտնի չեն։