Փաշինյանը Ռաֆայել Գևորգյանին նշանակել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Ռաֆայել Գևորգյանըը մեկ օր առաջ ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am տեղեկատվական հարթակից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաֆայել Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,–ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք` երեկ` մայիսի 30–ին, վարչապետի մեկ այլ որոշմամբ Ռաֆայել Գևորգյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Հավելենք, որ Գևորգյանը էկոնոմիկայի փոխնախարար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսին։