Բաքվին և Երևանին պարտադրում են ստորագրել խաղաղության պայմանագիրը արևմտյան հարթակներում. ՌԴ

ՌԴ ՊՆ ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը Կովկասում։
Sputnik
Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում, պարտադրվում են «միջնորդական» ծառայություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Ղազախստանում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ։
«Հատուկ մտահոգություն են առաջացնում Վաշինգտոնի և Բրյուսելի ծրագրերը ՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի տիրույթում ներգրավելու համար», - նշել Է Բելոուսովը:
Նա նաև հայտարարել է, որ Վրաստանին դրդում են ակտիվ հակառուսական գործողությունների․ Արևմուտքը ֆինանսավորում է բողոքի ակցիաները և ապակայունացնում իրավիճակը։
«ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը Կովկասում, հասանելիություն ստանալ Կասպից ծովի ռեսուրսներին և ուղիղ ելք դեպի Կենտրոնական Ասիա», - ընդգծել է Բելոուսովը:
Նախարարը նշել է, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անկայունության գլխավոր աղբյուրը մնում է Աֆղանստանը: