Փարիզում մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշ ու գեղաթերթիկ

Արարողությունը տեղի է ունեցել ամենամյա «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Փարիզում մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված՝ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թողարկած մեկ նամականիշով գեղաթերթիկը և Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ի թողարկած նամականիշը։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը։
Նշվում է, որ արարողությունը տեղի է ունեցել ամենամյա «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման ժամանակ։
«ՀայՓոստ» ՓԲԸ-ի թողարկած մեկ նամականիշով գեղաթերթիկը
««Հայփոստ» ՓԲԸ-ի թողարկած գեղաթերթիկի հիմքում Շառլ Ազնավուրի լուսանկարն է, որի հեղինակը նրա որդին է՝ Նիկոլա Ազնավուրը: Ֆրանսիական «La Poste»-ի նամականիշի հեղինակը Հոմ Նգույենն է, ով ներշնչվել է ֆրանսահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի արած լուսանկարից»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսն այս տարի նվիրված է Հայաստանին:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով էր անվանակոչվել Փարիզի Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։
«La Poste»-ի թողարկած նամականիշը