ԱՄՆ-ում հինգերորդ սերնդի F-35 եզակի ինքնաթիռ է կործանվել

Հաղորդվում է, որ սա F-35B մոդիֆիկացիան է, որը գոյություն է ունեցել մեկ օրինակով և կոչվել է «սուպեր կործանիչ»:
Sputnik
Նյու Մեքսիկոյում ՝ Ալբուկերկե քաղաքից ոչ հեռու, վթարի է ենթարկվել հինգերորդ սերնդի F-35 Lightning II մոդիֆիկացված ամերիկյան կործանիչը: Այս մասին հայտնել Է CBS News հեռուստաալիքը։
Ամերիկյան կործանիչն ընկել է Ալբուկերկեի օդանավակայանից թռիչքի ժամանակ: Պենտագոնում հստակեցրել են, որ F-35-ը պետք է թռչեր Հարավային Կալիֆորնիայի ռազմաօդային բազա։
Օդաչուն կատապուլտվել և ողջ է մնացել, լուրջ վնասվածքներով նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ինքնաթիռն այրվել է։