ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում, ճանապարհից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, 3 անձ է կայծակահարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Կայծակահարության հետևանքով 1 անձ մահացել է, 2-ն էլ տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ»,– գրում է կայքը։
Նշվում է, որ պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով` մահացածն ու հիվանդանոց տեղափոխվածները կանայք են, Գեղարքունիքի մարզի բնակիչներ։